Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ առավոտից արտակարգ իրավիճակ ունեն Սյունիքի մարզում, քանի որ պոչամբարից աղտոտված ջրեր են հոսել Ողջի գետ. գրում է Hetq.am-ը:
Սուրեն Պապիկյանը Կառավարության անդամներին տեղեկացրեց՝ մարզպետը իրեն առավոտյան հայտնել է, որ Ողջի գետի ջրի գույնը փոխվել է, դարչնագույն է դարձել։ «Բնապահապանության տեսչական մարմնի մարզային ներկայացուցչությունը, մարզի և դատախազության ներկայացուցիչները, ուժային տարբեր կառույցների տարբեր ներկայացուցիչներ գնացել են դեպքի վայրը՝ հասկանալու տիրող իրավիճակը»,- ասաց նախարարը։
Վարչապետի ճշտող հարցին, թե որ ընկերության պոչամբարն է, Պապիկյանը հստակ ասել չկարողացավ, նշեց՝ տարածքը ցույց է տալիս, որ արտահոսքը կարող է լինել Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանինը։
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ ջրից արդեն փորձանմուշներ են վերցվել։ «Եթե նշված այդ տարածքը ավելի վերևի գոտում է գտնվում, այսինքն՝ մինչև կենտրոնական մասը, ապա դա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հնարավոր արտահոսքերն են։ Ըստ նախնական տվյալների՝ այդ վերևի մասից է, ոչ թե կեսից։ Կեսից հնարավոր է նաև Կապանի նախկին Կավարտի հանքից որոշակի արտահոսքեր լինեն»,- ասաց նախարարը։
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ տեղեկացրեց, որ արտահոսքը եղել է վնասված խողովակից։
Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ հայտնել է, որ ժամը 08:40-ին «911» ծառայություն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է): Ըստ նախարարության՝ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող կոմբինատի պոչատարը. արտանետումները լցվել են Ողջի գետը: