|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանը շարունակում է Բաշար Ասադի կողմից վերահսկվող Սիրիայի տարածքների բնակիչներից վարձկաններ ուղարկել Լիբիա. այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։
Ըստ գործակալության՝ Հալիֆե Հաֆթարի կողմից մարտերին մասնակցելու համար սիրիացիներին խոստացել են ամսական վճարել 1000-1500 դոլար: Գործակալությունը նշում է, որ վերջինների թվում Ռուսաստանը 300 սիրիացի վարձկան է տեղափոխել Լիբիայի արևելք, ներառյալ ԻՊ նախկին ահաբեկիչներին:
Նշենք, որ թեև թուրք պաշտնոյաները բացահայտ չեն խոսում ՌԴ-ի՝ Լիբիա զորք ուղարկելու մասին, այնուհանդերձ պետական ԶԼՄ-ների միջոցով պարբերաբար նման տեղեկություններ են շրջանառում։
Բազմաթիվ պետություններ ավելի վաղ մեղադրում էին Թուրքիային Սիրիայի զինյալ ահաբեկիչներին անյտեղ տեղափոխելու համար։