|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ռուսական ավիացիան հինգշաբթի մի շարք հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբի դեէսկալացիայի գոտուն. գրում է թուրքական պետական «Անադոլու»-ն:
Թուրքական պետական ԶԼՄ-ն նշում է, որ Իդլիբ քաղաքի մերձակայքում գտնվող թռչնաբուծական ֆերմաներից մեկի վրա ավիահարվածի հետևանքով զոհվել են հինգ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեք երեխա, չորսը հոսպիտալացվել են:
Ըստ սիրիական զինյալների աղբյուրների՝ ավիահարվածը հասցվել է երեկ Սու-34 ինքնաթիռից։ Ընդհանուր առմամբ, երեք պայթյուն է եղել։
Ռուսական օդատիեզերական ուժերը հինգշաբթի առավոտյան հարձակվել են նաև Իդլիբի հյուսիսում գտնվող Մաարետ-Միսրին շրջանի վրա, որտեղ փախստականների ճամբարներ են գտնվում։