|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Երեքշաբթի առավոտյան ոսկու գինը փոքր-ինչ աճել է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջև հարաբերությունների լարվածության աճի ֆոնին. այս մասին գրում է «Փրայմ»-ը՝ ներկայացնելով աճուրդի տվյալները. հայտնում է Yerkir.am-ը։
Նշվում է՝ նյույորքյան Comex ֆոնդային բորսայում հունիս ամսվա ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.18 տոկոսով կամ 3.15 դոլարով եւ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1.737.55 դոլար է կազմել: Արծաթի մայիսյան ֆյուչերսները նվազել են 0.11 տոկոսով եւ 17.44 դոլար կազմել մեկ ունցիայի դիմաց:
Որպես ավանդաբար ավելի հուսալի ակտիվ՝ ոսկուն որոշ աջակցություն է ցուցաբերում ԱՄՆ-ի ու Չինաստանի հարաբերությունների աճող լարվածությունը: Ներդրողներն իրենղ ուշադրությունն են սևեռել այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում էր համավարակի բռնկման մեջ և պնդում է հետաքննություն անցկացնել: