Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը հաղորդում է՝ Իրաքի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրից օտարերկրյա զորքերի, այդ թվում՝ ամերիկյան զորախմբի դուրսբերմանը։ Ի դեպ, Իրաքում 5200 զինծառայող կա, որոնք 5 տարի առաջ այդ երկրի կառավարության հրավերով են եկել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում աջակցելու համար։
Իրաքի խորհրդարանը նիստն սկսել է «Ո՛չ Ամերիկային», «Ո՛չ Իսրայելին» վանկարկումներով։ Պատգամավորները կառավարությանը ստիպել են միջազգային հակաահաբեկչական կոալիցիոն ուժերի հետ անվտանգության հարցերով միջազգային համաձայնագրի շրջանակում իրականացվող աշխատանքները դադրեցնել և վերջ դնել օտարերկրյա ուժերի ներկայությանը Իրաքում։ Խորհրդարանի արտահերթ նիստը հրավիրվել է երկրում տիրող լարված իրավիճակից ելնելով։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփի հրամանով հունվարի 3-ին Բաղդադում սպանվեց Իրանի բարձրաստիճան զինվորականներից մեկը՝ գեներալ Քասեմ Սուլեյմանին։ Ըստ Վաշինգտոնի տարածած տեղեկությունների՝ իրանցի զինվորականը Բաղդադ էր գնացել ամերիկյան ուժերի դեմ հարձակում ծրագրելու նպատակով։
ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ռոպերտ Օ'Բրայենն ավելի վաղ հայտնել է, թե Սպիտակ տան հիասթափությունը մեծ կլինի, եթե Իրաքը իր սահմաններից օտարերկրյա զորքերը դուրս բերելու մասին որոշում ընդունի։
Դոնալդ Թրամփն էլ իր հերթին է ասել, որ Իրաքի նկատմամբ աննախադեպ պատժամիջոցներ կկիրառվեն, եթե այդ երկիրը որոշի ամերիկյան զորքերը դուրս բերել իր տարածքից։ Թրամփն ավելացրել է , որ այդ պատժամիջոցները կլինեն ավելի կոշտ, քան կիրառվում են Իրանի նկատմամբ։
Այնուամենայնիվ, Իրաքի խորհրդարանը օտարերկրյա զորքերն իր տարածքից դուրս բերելու բանաձևն ընդունել է։