կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-26 12:46
Տնտեսական

Ոսկին թանկանում է

 Ոսկին թանկանում է

Երեքշաբթի առավոտյան ոսկու արժեքը բարձրացել է՝ մետաղի պահանջարկի պահպանման ֆոնին, ինչի շնորհիվ այն կրկին թանկացել է՝ հասնելով մեկ ունցիան 1,9 հազար դոլարի։ Այս մասին վկայում են աճուրդների տվյալները։

Ոսկու հունիսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում ավելացել է 8,9 դոլարով կամ 0,47 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 904,9 դոլար։ Արծաթի մայիսյան ֆյուչերսը թանկացել է 0,72 տոկոսով՝ մեկ ունցիան 23,84 դոլար։