Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցեղասպանության տարիներին հայերից կողոպտված ոսկին գնահատվել է մոտ 5 մլն թուրքական ֆունտ (22 մլն դոլար). տեղեկացնում է «Կալիֆոռնիա կուրիերը» եւ հիշեցնում, որ Գլենդելում գտնվող Հայոց հիշողության կենտրոն-ասոցիացիան մարտի 4-ին դատական գործընթաց է սկսել ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի նկատմամբ՝ պահանջելով այդ ոսկու ձեռքբերման մասին տեղեկություն տրամադրել։
Վերջերս Դաշնային պահուստային համակարգի ղեկավարների խորհուրդը եւ Նյու Յորքի դաշնային պահուստային բանկը հայտարարել էին, որ իրենք հայկական ոսկու մասին փաստաթղթեր չունեն, սակայն թերթը սեփական հետաքննությամբ պարզել է, որ Օսմանյան կայսրությունը սեփականացրել է իր զոհերի ոչ միայն ունեցվածքը, այլեւ` բանկային հաշիվները, որոնք բարդ փոխանցումների միջոցով հայտնվել են են «Դոյչեբանկ»-ի ստամբուլյան մասնաճյուղում։ 1916 թվականին ոսկին տեղափոխվել է Վիեննայի Bleichroeder Bank, ապա` Գերմանիայի Կենտրոնական բանկ:
Իսկ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Անտանտայի պետությունները թուրք-գերմանական պարտված կողմից, որպես փոխհատուցում, ստանում են հայկական ոսկին, որը Ֆրանսիա եւ Մեծ Բրիտանիա է տեղափոխվում 1921-ին։ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան Միացյալ Նահանգների պետական պարտատոմսերի դիմաց ոսկին J.P. Morgan Bank-ի միջոցով ԱՄՆ-ին են հանձնում: Թերթը գրում է, որ 1925 թ. հունվարի 25-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունվեց 319-րդ բանաձեւը, որով պահանջվում էր հայերից կողոպտված ոսկին հանձնել տերերին: