Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ադրբեջանցիների կողմից մշտապես հրահրվող սահմանային լարվածությունն արդեն որևէ հատուկ բանի հետ կապված էլ չէ: Ըստ Բաբայանի` մեր հարևանների այդպիսի պահվածքն ապրելակերպ է դարձել:
«Մենք երբեք նախահարձակ չենք լինում, միայն հակահարված ենք տալիս նրանց գործողություններին: Վերջին մի քանի օրում լարված է եղել սահմանին, բայց դա արտառոց լարվածություն չէ, քանի որ նման պահվածքը նրանց բնորոշ է և զարմանալի չէ»,-ասաց Բաբայանը: Նա նշեց նաև`սահմանային լարվածությունը միգուցե կապված է նրա հետ, որ այնտեղ իրենք հետևում են քաղաքացիական ակտիվիստներին, լրագրող են սպանում, որը պետական պատվեր է:
«Ամբողջ աշխարհը փաստորեն լարվում է նրանց դեմ: Նրանք էլ, որպեսզի շեղեն միջազգային հանրության ուշադրությունը, սահմանային լարվածությամբ փորձում են չեզոքացնել միջազգային հանրության ճնշումները»,- ասաց Դավիթ Բաբայանը` հավելելով. «Այս գիշեր համամատաբար կայուն է եղել և էնպես չի որ իրավիճակն արմատապես փոխվել է կամ էլ նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը: Բնավ այդպես չէ, նրանք պարզապես ահաբեկչական գործողությունների են դիմում»: