Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հայաստանի Հանրապետություն»-ը գրում է. «Փակ տարածքներում տնտեսական գործունեություն ծավալող գործատուները պարտավոր են աշխատակիցներին հատկացնել բժշկական ձեռնոցներ և դիմակներ, ապահովել աշխատողների միջև սոցիալական հեռավորությունը: Ոորշմամբ հաստատվել են նաև կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնների իրազեկման թերթիկներ, որոնք ուղարկվել կամ տրամադրվել են տնտեսվարողներին: Ըստ տեսչական մարմնի ղեկավարի վերջին հայտարարության, տնտեսվարողներին նման իրազեկումների թիվն անցել է 1000-ը:
Նման սահմանափակումների և դրանց պահպանման ուժեղացված վերահսկողության պայմաններում արձանագրվում են դեպքեր, երբ հենց աշխատակիցներն են բողոքում գործատուի կողմից իրնեց համապատասխան պարագաներով չապահովելու դեպքերի մասին: Բնականաբար, շատ են նաև այն դեպքերը, երբ աշխատանքը կորցնելու հեռանկարն աչքի առաջ ունենալով աշխատակիցներն այդ խախտումների մասին չեն բարձրաձայնում:
Տնտեսվարողների մոտ խախտումների նման մեծ թիվը խոսում է այն մասին, որ սահմանափակումների պահպանման ռեժիմը լիարժեք չի ապահովվում: Այս իրավիճակում օրինաչափորեն առաջ է գալիս պատժամիջոցների խստացման՝ մասնավորապես ֆինանսական տույժերի չափերի մեծացման անհրաժեշտությունը:
Այն կարող է որոշակի հակազդեցություն առաջ բերել տնտեսվարողների մոտ, բայց սա այն դեպքն է, երբ նպատակը լիովին արդարացնում է միջոցը: Եթե տնտեսական գործունեության ազատականացմանը զուգահեռ չհաջողվի համավարակը կանխել, ապա պետությունը ստիպված կլինի վերադառնալ խիստ սահմանափակումների՝ իր բոլոր սոցիալական և տնտեսական բացասական հետևանքներով»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում