Եվրոտեսիլներով ոչ հետաքրքրվել եմ, ոչ էլ նայել։
Իմացա, որ հաղթել ենք, դե հիմա տենց մի առանձնապես բան չի, բայց լավ է, ասենք շնորհավոր։
Բայց այս ջերմ գրկախառնությունը թշնամու երկրի ներկայացուցչի հետ արդեն տհաճ է։ Եթե մեր աղջիկը պահի թելադրանքով է տենց ամուր գրկել արդրբեջանցուն ու առանց գիտակցելու, որը քիչ հավանական է, ինչ_որ տեղ աչք փակելու է։
Սակայն չեմ հասկանում հայության այն մի ստվար հատվածին, որ էս տեսարանից ապուշի հրճվանք է ապրում ու էլ չասեմ քաղաքական, թուրքերի հետ անկեղծ բարեկամության ու էլ չգիտեմ ինչի մասին տխմար հետևություններ անում։
Ակամայից հիշեցի, թե տարիներ առաջ ԱՄՆ_ում մի ծրագրի շրջանակներում, որին մասնակցում էին նաև ադրբեջանցիներ, ինչպես էին վերջիններս խմբակային նկարների ժամանակ հրաժարվում մեզ հետ նկարվել, որպես "օկուպանտ" երկրի ներկայացուցիչների։
Ահա նաև այդպես արդրբեջանը իր պարտությունը վերածեց հաղթանակի։
Իսկ դուք ցնծացեք անհայրենիք ու անթասիբ մասսաներ...
Էդգար Հովհաննիսյան
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան,
պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ