կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-28 17:35
Քաղաքական

Գնում եմ ընտրությունների՝ կապանցիների մի ստվար զանգվածի պահանջով. Արտուր Աթայան

Գնում եմ ընտրությունների՝ կապանցիների մի ստվար զանգվածի պահանջով. Արտուր Աթայան

Կապանում հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու: Yerkir.am-ը զրուցել է քաղաքապետի թեկնածու Արտուր Աթայանի հետ:

Արտուր Աթայանը նշեց, որ մարդկանց սպառնում են` աշխատանքից կազատեն, եթե իրեն ընտրեն: «Հիմնական սպառնալիքն այն է, որ մարդկանց աշխատանքից կազատեն, եթե իմանան, որ ինձ են ընտրել: Այդպես են սպառնում: Կա նաև մարզպետի գործոնը, բացի դրանից՝  ընտրական գործընթացին է  լծվել Քաջարանի կոմբինատը»,- հայտնեց նա:

Խոսելով այն շահարկումների մասին, թե Կապանում Արտուր Աթայանը առաջադրվել է, որպեսզի ձայն փախցնի, մեր զրուցակիցը նշեց, որ դրանք ստահոդ լուրեր են: «Երկու տարի է՝ բոլորը գիտեն, որ ես պետք է առաջադրվեմ: Այդ շահարկումներն անլուրջ եմ համարում, ես պայքարելու եմ յուրաքանչյուր ձայն համար, պայքարելու եմ՝ հանուն Կապանի»,-ասաց մեր զրուցակիցը` հավելելով` միանշանակ է, որ կապանցին փոփոխություն է ուզում և այս վիճակին համաձայն չէ:

Ըստ Աթայանի` կապանցին հենց իրեն է վստահելու, որովհետև ինքը 4 տարի աշխատել է, և կապանցին իրեն գիտի: «Ես այսօր գնում եմ ընտրություններին՝ կապանցիների մի ստվար զանգվածի պահանջով»,- ասաց նա: