կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-13 09:37
Հասարակություն

Ուսման վարձը մաս-մաս վճարելու մասին օրենքն իրավական ուժ է ստացել, սակայն խախտումների մասին ահազանգեր կան. «Հայաստանի Հանրապետություն»

Ուսման վարձը մաս-մաս վճարելու մասին օրենքն իրավական ուժ է ստացել, սակայն խախտումների մասին ահազանգեր կան. «Հայաստանի Հանրապետություն»

«Բուհերում վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են վճարել ըստ կիսամյակների կամ ուսումնական տարվա ամիսների` ուսման վարձը հավասարաչափ բաժանելով տվյալ ուսումնական տարվա ամիսների թվին, որով կսահմանվի ամսական վճարի նվազագույն չափը: Օրենքն այդ շարադրմամբ ներկայացվել և իրավական ուժ է ստացել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի նախաձեռնությամբ: Սակայն պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ ընդգծելով, որ իրեն ահազանգում են խախտումների մասին:

Երեկ, ի պատասխան «ՀՀ»-ի հարցի՝ նա նշել է, որ բողոքները շարունակվում են, նշվում են բուհեր, ֆակուլտետներ, անուններ, ազգանուններ, հեռախոսահամարներ և այլն: «Ես այդ տվյալները պարբերաբար փոխանցում եմ, փորձում եմ ակտիվացնել գործի մեջ և ԱԺ կրթության հանձնաժողովին, և նախարարությանը: Տեսնենք, թե ինչ է ստացվում»,- ասել է նա»,-գրում է թերթը:

Մանրամասները՝թերթիայսօրվահամարում։