Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱԵ Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տեր Մաղաքիա Վարդապետ Ամիրյանը Մայիսյան եռատոնի առիթով այցելել է Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղ և հարգանքի տուրք մատուցել ազատամարտիկ Արթուր Ղարիբյանի և Արցախյան գոյապայքարում ընկած մյուս հերոսների հիշատակին։ Հիշեցնենք, որ Ստեփանավանում ծնված և հասակ առած ազտամարտիկն արմատներով Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղից էր։
Արթուր Ղարիբյանը ՀՅԴ Շուշիի առանձին հրաձգային գումարտակի գրոհային դասակի հրամանատարն էր, Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի կերպարվեստի (քանդակի) բաժնի շրջանավարտ։ 1988 թվականից մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների, ԼՂՀ Շահումյանի շրջանի, Գետաշենի, Մարտունաշենի ինքնապաշտպանական մարտերին, Շուշիի, Կրկժանի, Մարտակերտի ազատագրմանը, Մալիբեյլիի, Լեսնոյի, Խոջալուի, Լաչինի ռազմական գործողություններին։
Զոհվել է 1992 թվականի նոյեմբերի 6-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սրխավենդ գյուղի համար մղված ինքնապաշտպանության մարտի ժամանակ՝ ականի պայթյունից։ Այդ օրը շատ տխուր է եղել, չի խոսել։ Չորս փամփուշտ է ցույց տվել, ասել է. «Էս մեկը Դուշմանինն է, մեկը՝ Ուզբեկինը, մյուսը՝ Վարդան Բախշյանինը, չորրորդն էլ իմն է»: Աճյունը ամփոփված է Եռաբլուրում` իր ընկեր և հրամանատար Դուշման Վարդանի կողքին։