|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Մայիս 15-ին ՀԱԵ Կանադայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բաբկեն Արքեպիսկոպոս Չարյանն Ազգային առաջնորդարանում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին։
Հանդիպմանը ներկա էին Հոգշ. Տ. Հակոբ Վրդ. Եագուպյանը, ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի անդամ Նորա Արուշյանը և «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը։
Հանդիպումը առիթ է հանդիսացել քննարկելու ներհայաստանյան և Հայաստան-Սփյուռք հարաբերությանն առնչվող հարցեր։
Հանդիպման մասնակիցները նաև անդրադարձել են հայության դիմագրաված ժամանակակից մարտահրավերներին։