|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ո՞վ ես դու, մա՛րդ, թե չունես հայրենիք.
Փուչ արարած…
Ո՞վ ես դու, մա՛րդ, թե պայքար չունես.
Խեղճ արարած…
Նոյեմբերի 6-ը Արցախյան ազատամարտի հերոս, ՀՅԴ անդամ Արթուր Ղարիբյանի հիշատակի օրն է։
Արթուր Ղարիբյանը ազատամարտի առաջին օրերից մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների (Արարատ, Գորիս, Նոյեմբերյան) և ԼՂՀ` Շահումյանի, Ասկերանի, Մարտակերտի շրջանների, Գետաշենի ու Բերդաձորի ենթաշրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, Շուշիի ազատագրման, Լաչինի շրջանում, Կրկժանում, Մալիբեյլիում, Լեսնոյում, Խոջալիում հակառակորդի կրակակետերի ոչնչացման գործողություններին: Եղել է ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի գրոհային դասակի հրամանատար։
Զոհվել է 1992 թվականի նոյեմբերի 6-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սրխավենդ գյուղի համար մղված ինքնապաշտպանության մարտի ժամանակ՝ ականի պայթյունից։