կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-18 15:26
Մշակույթ

Թվայնացվել է «Ջավախքի աղետը» գիրքը՝ նվիրված Ջավախքի 1899թ. երկրաշարժին

Թվայնացվել է «Ջավախքի աղետը» գիրքը՝ նվիրված Ջավախքի 1899թ. երկրաշարժին

Կործանիչ երկրաշարժը 1899թ. դեկտեմբերի 19-ին ավերեց Ջավախքի տասնյակ գյուղեր: Հայ անվանի գյուղագիր, ուսուցիչ, հասարակական գործիչ, հրապարակախոս ու բանաստեղծ Ջավախեցու (Ղազարոս Տեր-Գրիգորյան, Վահան Տերյանի հարազատ եղբայրը) հրապարակած «Ջավախքի աղետը» գիրքը լույս է տեսել երկրաշարժից ընդամենը մի տարի անց: Այն ականատեսի թարմությամբ ներկայացնում է տեղի ունեցած ողբերգության անմիջական պատկերը: Գիրքը տեղադրված է Ջավախքի Գրադարակում Books.Javakhk.net հասցեով:

Ջավախեցու մասին հավելյալ ինֆորմացիա կարելի է գտնել այստեղայստեղ եւ այստեղ՝ Վ.Սարգսյանի կազմած ծավալուն նյութերում:

Ըստ սեյսմոգրաֆիկ տվյալների արխիվներից մեր ստացած տեղեկատվության՝ 1899թ. աղետը եղել է 6.4 մագնիտուդի երկրաշարժ: Ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ Է.Է. Սահակյանի, Լ.Ս. Սարգսյանի, Մ.Ռ. Գևորգյանի, Հ․Ա․ Իգիթյանի «Ջավախքի հրաբխային բարձրավանդակի եւ հարակից շրջանների սեյսմիկ ակտիվության առանձնահատկությունները (1995-2015թթ.)»  հետազոտությունից, որը նույնպես տեղադրված է Ջավախքի Գրադարակում՝ Books.Javakhk.net:

Գրքի թվայնացումը եւ մշակումը իրականացվել է Javakhk.am եւ Javakhk.net կայքերի կողմից:

Ջավախքի մասին գրականությունը հավաքվում է Ջավախքի Գրադարակում՝ Books.Javakhk.net հասցեով: Խնդրում ենք նպաստել այս ռեսուրսի տարածմանը:

Աղբյուրը՝ Ջավախք Մեդիա