|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կյանքից հեռացել է Արցախյան ազատամարտի հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի գրոհային դասակի հրամանատար Արթուր Ղարիբյանի մայրը՝ Գոհար Կարապետյանը։
Արթուր Ղարիբյանն անդամակցել է ՀՅ Դաշնակցությանը, եղել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ։
Նա 1988 թվականից մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների, ԼՂՀ Շահումյանի շրջանի, Գետաշենի, Մարտունաշենի ինքնապաշտպանական մարտերին, Շուշիի, Կրկժանի, Մարտակերտի ազատագրմանը, Մալիբեյլիի, Լեսնոյի, Խոջալուի, Լաչինի ռազմական գործողություններին։
Զոհվել է 1992 թվականի նոյեմբերի 6-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սրխավենդ գյուղի համար մղված ինքնապաշտպանության մարտի ժամանակ՝ ականի պայթյունից։ Աճյունը ամփոփված է Եռաբլուրում` իր ընկեր և հրամանատար Դուշման Վարդանի կողքին։
Արթուր Ղարիբյանը պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար» մեդալով (հետմահու), ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի (հետմահու) և ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով (հետմահու)։