Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Հայ ժողովրդին զարթոնք է պետք, վերածնունդ: Նոր գաղափար: Նոր նպատակ: Նոր միսիա: Մեսիա չէ, միսիա, գրել է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:
«80-ականների վերջ և 90-ականներին դա Արցախն էր: Արցախը գաղափար էր, կռիվ էր, հաղթանակի բերկրանք էր, հպարտություն էր, արժանապատվություն էր...
Հիմա, չմոռանալով Արցախի և արցախահայության ներկայիս էքզիստենցիալ խնդրի ու կռվի մասին, այնուամենայնիվ հայ ժողովրդին նոր միսիա է պետք: Հստակ ձևակերպած, տեսանելի, պրագմատիկ...
Այնտեղ պետք է լինեն բոլորը, ԲՈԼՈՐՍ: Հայաստանը, Արցախը, Սփյուռքը, մեր ուզածը, մեր նոր նպատակը, մեր երեխաների ապագան և այն ինչ իրենց պատգամելու ենք շարունակելու համար:
Նիկոլը մտածում է ինչպես գոյատևի հերթական 24 ժամը:
Նա և հայ ազգը ժամանակային այլևս տարբեր գոտիներում են: Մեզ նոր միսիա պետք»,- գրել է Մխիթարյանը: