|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Վրաստանը չի գտնի այլընտրանք ռուսաստանցի զբոսաշրջիկներին: Նման կարծիք իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Ֆրանց Կլինցևիչը. հայտնում է Спутник-Грузия-ն:
«Արևմտյան զբոսաշրջիկը, որի հետ հույսեր են կապում, սովոր է իր հանգիստը ծրագրել մեկ տարի առաջ, բացի այդ` նա ավելի պահանջկոտ է, քան ռուսաստանցի զբոսաշրջիկը, իսկ Վրաստանը, ինչպես հայտնի է, եվրոպական սպասարկում դեռ չի կարող ապահովել»,- գրել է նա` հավելելով, որ ռուսաստանցի զբոսաշրջիկի համար Վրաստանը նաև շարունակում է լինել գենետիկորեն մտերիմ երկիր:
Հիշեցնենք, որ ցույցերը Վրաստանում շարունակվում են արդեն գրեթե 4 օր: Զանգվածային բողոքի պատճառ է դարձել երկրի խորհրդարանում ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Սերգեյ Գաբրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռից ելույթ ունենալու փաստը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 8-ից ժամանակավորապես արգելեց թռիչքները դեպի Վրաստան` ռուսաստանցիների անվտանգության նկատառումներից ելնելով: