կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-06 17:31
Աշխարհ

Քրդերը Փարիզի թուրքական հյուպատոսարանի վրա կախել են ՔԱԿ-ի դրոշը

Քրդերը Փարիզի թուրքական հյուպատոսարանի վրա կախել են ՔԱԿ-ի դրոշը

Քուրդ երիտասարդները մայիսի 5-ի երեկոյան Սիրիայի և Իրաքի հյուսիսում Թուրքիայի ապօրինի գործողությունների դեմ իրանց բողոքը արտահայտելու համար Փարիզում Թուրքիային հյուպատոսարանի վրա կախել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դրոշը։

Ապոյական երիտասարդ ակտիվիստները Իրաքի հյուսիսում Մախմուր բնակավայրի վրա թուրքական հարձակումների դեմ իրենց բողոքն արտահայտելու համար նաև փակցրել էին «Էրդողան Քուրդիստանից չքվիր» գրառումը։ Նշենք, որ այդ ավիահարձակման հետևանքով մի քանի քաղաքացիական անձինք էին սպանվել։ Իրաքի կառավարությունն իր հերթին դատապարտել էր իր տարածքում Թուրքիայի գործողությունները։

Երիտասարդ ակտիվիստները Ապոյական են կոչվում քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի «Ապո» մականվան համար։