|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության և ԶՈւ համատեղ գործողության ընթացքում Իրաքի Քանդիլի լեռներում (իրանա-իրաքյան սահմանին) սպանվել են Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) ղեկավար կազմի 4 անդամներ. հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Ըստ գործակալության` սպանվածների թվում է նաև Ռըզա Ալթունը, որըՔԱԿ-ի ղեկավար Ջեմիլ Բայըքի աջ ձեռքն էր: Ալթունը, որոշ արտասահմանյան լրատվամիջոցների համաձայն, համարվում էր կուսակցության «արտաքին գործերի նախարարը»: