|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները հարձակվել են ավստրիական Բրեգենց քաղաքում Թուրքիայի հյուպատոսարանի վրա՝ բողոքելով, որ այդ երկիրը բավարար աջակցություն և պաշտպանություն չի ցուցաբերում Սիրիայի Քոբանի քաղաքում ԻՇԻՊ-ի դեմ մարտնչող քուրդ զինյալներին:
Ըստ haberulkesi-ի՝ բողոքի ցույցի ժամանակ մոտ 50 քուրդ ցուցարար վանկարկել է ՔԱԿ կարգախոսներ ու քարեր նետել հյուպատոսարանի շենքի վրա:
Հարձակման ժամանակ հյուպատոսարանի աշխատակազմը շենքում չի եղել, և ոստիկաններին հաջողվել է ցույցը ցրել:
Նշենք, որ ՔԱԿ-ը ԱՄՆ-ում, ԵՄ-ում և Թուրքիայում ճանաչվել է որպես ահաբեկչական կուսակցություն։