|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Իրաքյան Քուրդիստանի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) ստանձնել է տարածաշրջանից դեպի Թուրքիա անմշակ նավթ տեղափոխող խողովակաշարի պայթեցման պատասխանատվությունը:
Իրաքյան Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը մամուլի հաղորդագրության մեջ նշել է, որ ապստամբները պայթեցրել են Թուրքիայի հարավում գտնվող Մարդին նահանգի Բագուք թաղամասով անցնող նավթատարը:
Երեկվա հարձակումից հետո Իրաքի Քուրդիստանի տեղական կառավարությունը պաշտոնապես հայտարարել է այդ մասին և դատապարտել Թուրքիայի տարածքով տարածաշրջանից նավթի արտահանման դադարեցումը: Էրբիլի պաշտոնյաները հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել անցած չորեքշաբթի, իսկ նավթի արտահանումն ամբողջությամբ դադարեցվել է:
Նշենք, որ պայթյունի արդյունքում զոհվել է առնվազն 3 մարդ, 25-ը վիրավորվել են: