|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ամերիկյան Ինդիանա նահանգի Ֆորտ Ուեյն քաղաքի բնակիչներին անհանգստացնում է Դոնալդ Թրամփի` խորհրդային դրոշը ձեռքին, ծառից կախված խրտվիլակը. տեղեկացնում է РИА Новости-ն:
Այն իր տնամերձի ծառից կախած ամերիկացի վետերանը հրաժարվել է խոսել ԶԼՄ-ների հետ: Ըստ տեղաբնակների` խրտվիլակը հայտնվել է նոր նախագահի երդման արարողությունից հետո: Դա շատերին դուր չի գալիս, այդ մարդիկ համարում են, որ դա անհարգալից վերաբերմունք է Թրամփին ընտրածների հանդեպ:
Տեղի ոստիկանությունը հայտարարել է, որ ոչ մի բան անել չի կարող, քանի որ տանտերն օգտվում է խոսքի ազատության` իր իրավունքից: