|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մոտ 450 ադրբեջանցի քաղաքացիներ գիշերում են Դաղստանի տարածքում՝ ռուս-ադրբեջանական սահմանի փակման պատճառով։ Այս մասին հայտնում է «Ռեն TV» հեռուստաընկերությունը։
«Գոլոս-Դագեստանա» ինսթագրամյան էջը գրում է, որ Կուլլարյան սահմանային կետում հավաքվել են 450 քաղաքացինեև, որոնց մի մասը փողոցում է քնում, մի մասը մզկիթներում։
Սակայն ոչ բոլոր դաղստանցիներին է դուր գալիս նման իրավիճակը։ Շատերը բողոքում են, որ նման կերպ խախտվում է կարանտինային սահմանափակումները։
Ադրբեջանն արդեն երկար ժամանակ է, որ չի թույլատրում սեփական քաղաքացիներին վերադառնալ իրենց հայրենիք, իսկ ՌԴ-ում ադրբեջանցի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն ոչինչ չի ձեռնարկում անհարմար իրավիճակում հայտնված քաղաքացիներին օգնելու համար։