|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Եթե կան մարդիկ, որոնք կարող են աչք փակել այս իշխանությունների օրոք երկրում ստեղծված սոցիալական դժվարությունների վրա, ապա հայրենիքը կորցնելու վրա աչք փակել չի լինի, մեր հայրենիքի մի հատվածը՝ Արցախը և Հայաստանից որոշ տարածքներ զիջվել են թշնամուն, այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասաց ըմբշամարտիկ, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։
«Երբեք չեմ ուզի համաձայնել ու պատկերացնել, որ հայը պատրաստ է ցանկացած պետության հետ հարաբերություններ հաստատել՝ չհասնելով պատմական արդարության։ Իսկ ո՞րն է պատմական արդարությունը տվյալ դեպքում Թուրքիայի հետ՝ առնվազն հասնել նրան, որ Թուրքիան ընդունի, որ ժամանակին ցեղասպանություն է գործել և ներողություն խնդրի»,– ասել է նա՝ հարցադրում անելով, թե արդյոք մենք մոռացել ենք մեր նախնիներին, մեր գենը։
«Մի՞թե մենք ձուլվել ենք այս տարիների ընթացքում, միգուցե նրանցից ոմանք ձուլվել են, ես չգիտեմ։ Բայց աննորմալ է փողով վաճառել արյունդ, պատմությունդ։ Չի լինի ոչ մի դեպքում արդար լուծում այս հարցին, քանի չկա հանցագործության հեղինակի կողմից առնվազն ներողություն»,– ընդգծել է նա։
Խոսելով Հայաստանի մյուս հարևանի մասին՝ նախկին պատգամավորն ասել է, որ քանի դեռ Ադրբեջանը չի ընդունել իր հանցագործությունները, չի համաձայնել, որ Արցախում, գոնե 4500 ք/կմ տարածքի վրա հայը պետք է ապրի անկախ, ինքնուրույն, չի կարող լինել արդար հանգուցալուծում։
«Հարյուր հազարից ավելի մեր հայրենակիցներն այնտեղ են ապրում, մենք ինչպե՞ս կարող ենք հաշտվել այն մտքի հետ, որ պետք է ուղղակի լքենենք մեր հայրենակիցներին, թողնենք բախտի քմահաճույքին և ուղղակի ապրենք այսօր՝ այս տարածքով, վաղն էլ կուզեն այս տարածքից մի հատված, միգուցե դա էլ կլքենք և այսպես շարունակ, չէ՞ որ թշնամին պարզ ասում է, որ խնդիրը միայն Արցախը չէ, Սյունիքի մասին է խոսում, Սևանա լճի մասին է խոսում և անամոթությունն այն աստիճանի է հասել, որ Երևանի մասին է խոսում»,– ասել է Արսեն Ջուլֆալակյանը։