|
Փոխարժեքներ
23 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Բունդեսթագի՝ ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իր հասցեին հնչեցրած հայտարարությանը:
Գերմանիայի Կանաչների կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրն ասել է. «Գերմանիայի խորհրդարանը ստիպված չէ որևէ ավտորիտար առաջնորդի քմահաճույքին համապատասխան որոշումներ ընդունել»:
Հիշեցնենք, որ երեկ ելույթի ընթացքում Էրդողանը խիստ հայտարարություններ, անգամ հայհոյանք էր հնչեցրել Հայոց ցեղասպանության բանաևի ճանաչման հարցում մեծ ներդրումներ ունեցած Օզդեմիրի հասցեին:
«Մի պարծենկոտ վեր է կենում, ինչ-որ բան պատրաստում ու ներկայացնում Գերմանիայի խորհրդարանին: Ասում են՝ իբր թուրք է, ի՞նչ թուրք: Սրանց արյունը պետք է լաբորատոր զննություն անցնի: Սրանց ղեկավարվում են վերին ուղեղներ, բայց կարևորն այն է, թե ինչպես են ղեկավարում: Ասում են՝ «խորհրդարանն ընդունեց այդ որոշումը, սակայն դա չի ազդի Թուրքիայի հետ մեր հարաբերությունների վրա»: Սիրեն ձեզ, ինչպե՞ս չի ազդի: Ես շարունակելու եմ անել հարկ եղածը, քանի որ այս ազգը երբեք չի խոնարհվել»,- հայտարարել էր Էրդողանը: