|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ադրբեջանը ափսոսանք է հայտնել նախօրեին Դաղստանի Քուլլար անցակետի Մահերրամքենդ թաղամասում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի՝ արտաքին քաղաքականության հարցերով վարչության պետ Հիքմեթ Հաջիևը:
Ըստ Հաջիևի՝ ժամանակավոր կացության կենտրոնում տեղակայված Ադրբեջանի մոտ 400 քաղաքացիներից 150-ը կվերադարձվեն իրենց հայրենիք: Նա նշել է, որ, ընդհանուր առմամբ, COVID-19 գլոբալ համաճարակի պատճառով, 2020 թվականի մարտի կեսերից սկսած, Ադրբեջանի Հանրապետության ավելի քան 20,000 քաղաքացի է վերադարձել երկիր ցամաքային սահմաններով և հատուկ չվերթներով, իսկ մարտի վերջից մինչև ապրիլի սկզբը 2976 Ադրբեջանի քաղաքացի է վերադարձել հայրենիք Ռուսաստանի Սամուրի սահմանային անցակետով և միջազգային օդանավակայաններով. հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երկու օր առաջ Դաղստանում ռուս-ադրբեջանական սահմանին մնացած ադրբեջանցիները, որոնց իրենց երկիրը հրաժարվում է հետ ընդունել, բախումներ են ունեցել տեղի ոստիկանության հետ, որի հետևանքով կան տասնյակ ձերբակալվածներ, վնասվել է մի քանի ծառայողական մեքենա։