|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.28 |
| EUR | ⚊ | € 434.49 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 502.96 |
| GEL | ⚊ | ₾ 137.53 |
Լիբանանի կառավարությունը երկուշաբթի կորոնավիրուսի դեմ պայքարով պայմանավորված գրեթե երկու ամսվա դադարից հետո սկսել է իրականացնել տնտեսական ակտիվության վերսկսման ծրագրի երկրորդ փուլը. գրում է ՏԱՍՍ-ը:
Ըստ երկրի ՆԳՆ-ի կարգադրության`մայրաքաղաքում բացվել են վարսավիրանոցները եւ ավտոմեքենաների սրահները: Դրանք բաց կլինեն 08:00-ից մինչոը 17:00-ն, ընդ որում հաճախորդների սպասարկումն իրականացվում է նախապես արված ամրագրումներով`հերթեր չգոյացնելու նպատակով: Երկուշաբթիից չորեքշաբթի բաց կլինեն տղամարդկանց համար նախատեսված վարսավիրանոցները, իսկ հինգշաբթիից շաբաթ օրերը` կանանց համար նախատեսված սրահները:
Իշխանությունները Բեյրութի բնակիչներին այս շաբաթվանից թույլատրել են ծովափնյա զբոսանքներ իրականացնել ցերեկային ժամերին: Ընդ որում, քաղաքացիներին կարգադրվել է խստորեն հետեւել սանիտարահիգիենիկ եւ սոցիալական հեռավորության պահպանման կանոններին, ձեռնոցներ եւ դիմակներ կրել: Մասամբ (30 տոկոսով) աշխատանքը վերսկսել են նաեւ քաղաքային ռեստորանները: Այնուամենայնիվ, սրճարանների, մարզական ակումբների եւ մարզադաշտերի պլանավորված բացումը հետաձգվել է:
Ապրիլի 27-ին Լիբանանի քաղաքներում տնտեսությունը վերագործարկելու ծրագրի առաջին փուլում բացվել են բանջարեղենի եւ մսի շուկաները, հրուշակեղենի խանութները, կահույքի գործարանները, ինչպես նաև սրահները: Գյուղական շրջաններում սկսել են աշխատել գյուղատնտեսական տնտեսությունները եւ սննդի արդյունաբերության ձեռնարկությունները:
Իշխանությունները դիմել են կորոնավիրուսային համավարակին հակազդելու համար մարտի կեսերին ներդրված արտակարգ միջոցառումների մասնակի թուլացմանը երկրի մայրաքաղաքում եւ ծայրամասային հատվածներում բռնկված բողոքի ցույցերից հետո: Դրանց մասնակիցները դժգոհություն էին հայտնում կենսապայմանների կտրուկ վատթարացման եւ սննդի ու առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման կապակցությամբ, որը մոտ 60 է կազմում: