կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-09 15:12
Աշխարհ

Կարանտինից ու աչքից հեռու. իտալացի կենսաթոշակառուներն անտառում թղթախաղով են զբաղվել. La Repubblica

Կարանտինից ու աչքից հեռու. իտալացի կենսաթոշակառուներն անտառում թղթախաղով են զբաղվել. La Repubblica

Միլանի մոտակայքում գտնվող Կաստանո-Պրիմո կոմունայի ոստիկանները կենսաթոշակառուների «հանցավոր» խումբ են բացահայտել. անտեսելով կարանտինը` նրանք գաղտնի կերպով հավաքվում էին անտառում ու թղթախաղով զբաղվում. ըստ yerkir.am-ի` գրում է La Repubblica թերթը:

Օրինախախտները 65-72 տարեկան են: Նրանք հարազատներին ասում էին, թե գնում են գնումների կամ ամենօրյա թերթի հետևից, բայց շտապում էին մոտակա անտառը`թղթախաղով օրը կարճելու: Տարեց մարդկանց մատնել է նրանց իտալական խառնվածքը` խաղի ընթացքում վիճել են ու գոռգոռացել, ինչն էլ լսել են մոտակայքում ապրող բնակիչներն ու հայտնել ոստիկանությանը: Ոստիկաններն անտառում «բռնեցրել են» 6 տարեց տղամարդու` առանց բժշկական դիմակների:

Կոմունայի քաղաքապետի խոսքով` ինքը նախ շատ է զայրացել, որ կենսաթոշակառուներն իրենց այդպես անպատասխանատու են պահել, հետո մտածել է` եթե այդքան տխուր չլիներ, ապա կարելի էր լավ ծիծաղել:

Օրինախախտներին չեն տուգանել: Նրանց տուն են տարել ու հարազատներին խստորեն հանձնարարել հետևել ու առանց անհրաժեշտության դուրս չթողնել: