Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելը սկսում է դուրս գալ կարանտինից, որը հաստատվել էր երկրում Covid-19 կորոնավիրուսի տարածման պատճառով: Որոշումը կայացվել է երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուի նախաձեռնած նիստում, որն ավարտվել է լույս ապրիլի 17-ի գիշերը. ըստ Yerkir.am-ի` տեղեկացնում է Ynet լրատվական կայքը:
Նիստի մասնակիցները` նախարարներ, փորձագետներ, ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչներ, համաձայնել են փուլ առ փուլ վերականգնել առևտրային կետերի, արդյունաբերական ձեռնարկությունների և ծառայությունների ոլորտի գործունեությունը: Կարանտինից դուրս գալու մանրամասն ծրագիրը կներկայացվելու ապրիլի 18-ին: Այն համաձայնեցվելու է առողջապահության, ֆինանսների, էկոնոմիկայի և պաշտպանության նախարարությունների հետ: Կարանտինից դուրս գալու ծրագիրը լինելու է փուլային, վերահսկելի ու ժամկետավորված: Ֆինանսների նախարարությանը հանձնարարված է որոշել, թե առևտրային որ ձեռնարկություններն են վերսկսելու աշխատանքը, նաև` մշակել չափանիշներ, որոնցով հնարավոր կլինի ձեռնարկատիրական գործունեության վերականգնումը կորոնավիրուսի` դեռևս տարածման պայմաններում:
Սպասվում է, որ առաջարկները քննարկվելու են կառավարության կողմից շաբաթ օրվա վերջին և ուժի մեջ կմտնեն կա՛մ կիրակի` ապրիլի 19-ին, կա՛մ երկուշաբթի ապրիլի 20-ին:
Ի դեպ, կառավարության նիստում նախարարների կարծիքները տարբեր են եղել, օրինակ` պաշտպանության նախարար Նաֆթալի Բենեթն առաջարկել է ավելի վճռականորեն վերացնել սահմանափակումները, այդ թվում ` կրթության և առևտրի ոլորտներում, բավական է համարել միայն ռիսկի խմբերի մեկուսացումը: Սակայն առողջապահության նախարարությունը դեմ է, որովհետև մտավախություն ունեն, որ առօրեականությանը վերադարձը կարող է թուլացնել համաճարակային իրավիճակի վերահսկողությունը և հանգեցնել նոր բռնկման:
Ապրիլի 17-ի առավոտի տվյալներով` Իսրայելում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 12855 դեպք, 148 մարդ մահացել է: Հիվանդանոցների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժվում է 182 մարդ: