|
Փոխարժեքներ
22 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Իտալիայում բացվել են առաջին թանգարանները՝ ավելի քան երկամսյա կարանտինից հետո, որը սահմանվել էր երկրում կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի Մշակույթի նախարարության հայտարարությանը։
Նշվում է՝ չնայած մայիսի 18-ից բացվելու թույլտվությանը՝ իտալական շատ թանգարաններ աշխատանքի կվերադառնան հունիսի 2-ին։ Ներկայումս բացվել է 14 թանգարան։
Հիշեցնենք՝ մշակութային բոլոր հաստատությունները փակվել էին մարտի 8-ին՝ կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով։ Հունիսի 15-ին Իտալիայի կառավարությունը նախատեսում է թույլ տալ թատրոնների և կինոթատրոնների աշխատանքը։