Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չինաստանից Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթան տարհանված ՀՀ քաղաքացիները դուրս են գրել հիվանդանոցից կարանտինից հետո. հայտնում է Yerkir.am-ը՝ Tengrinews-ին հղումով:
Կորոնավիրուսի պատճառով կարանտինի մեջ գտնվող Ուհան քաղաքից տարհանումից հետո նրանք հիվանդանոցում են մնացել 2 շաբաթ: 89 մարդուց ոչ ոքի մոտ չի հայտնաբերվել տարածում գտած վիրուսը:
«Բոլորի վիճակը բավարար է, մարմնի ջերմաստիճանը կայուն է, այսինքն՝ կորոնավիրուսը ոչ ոքի մոտ չի հաստատվել: Ոմանց մոտ հայտնաբերվել է ՍՇՎ, բայց նրանք արդեն ապաքինվել են: Բոլորն առողջ են»,- պարզաբանել է Նուրսուլթանի բժշկական կենտրոնի տնօրեն Մուխթար Տուլեուտաևը:
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիներից զատ՝ Նուրսուլթանում կարանտինի մեջ են գտնվել նաև Բելառուսի 5 քաղաքացիներ:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ անհայտ տեսակի վիրուսի համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Որոշ ժամանակ անց, սակայն, այն տարածվել է նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը համաշխարհային խուճապի պատճառ է դարձել: Այս պահի դրությամբ COVID-2019 կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասել է 1770-ի, իսկ վարակման հաստատված դեպքերի թիվը՝ 70 548-ի: