կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-14 14:58
Մշակույթ

Կարանտինից հետո կայցելենք Հայաստանի բոլոր սրբավայրերը. Մարիամ Մերաբովա

Ջազային հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան ծրագրել էր այս տարվա մայիսին իր երեխաներին ցույց տալ պատմական հայրենիքը` Հայաստանը, նախապես տոմսեր էր գնել ամբողջ ընտանիքի համար, սակայն կորոնավիրուսը փոխեց բոլոր ծրագրերը: Հիմա ստիպված են մնալ Մոսկվայում և կարանտինային միջոցառումները պահպանել: Այս ամենը, ըստ yerkir.am-ի, երգչուհին պատմել է  ՌԻԱ «Նովոստի»-ի հետ հարցազրույցում և հավելել` անշուշտ, հույսը չի կորցնում. «Ոչ մի սարսափելի բան չկա, անպայման ավելի ուշ կանենք դա»:

Երգչուհին առանձնահատուկ նշել է, որ Հայաստան այցը լինելու է նաև հիշատակի այց` նվիրված  2019 թվականի օգոստոսին անժամանակ մահացած ամուսնուն` դաշնակահար Արմեն Մերաբովին:

«Ցանկանում եմ երեխաների հետ այցելել բոլոր սրբավայրերը, բոլոր հին տաճարներն ու վանքերը»,- ասել է Մերաբովան` հավելելով, որ ուխտագնացությունը ցանկանում են ավարտել Արցախում: