կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-04 13:15
Աշխարհ

Անտարկտիդայում կլիմայական աղետի մասշտաբները. NASA-ի տեսանյութը

NASA-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց է տրվում Անտարկտիդայում սառույցի հալոցքի գործընթացը։ Այդ նպատակով օգտագործվել են վերջին 16 տարիներին ICESat-2 արբանյակի օգնությամբ ստացված տվյալները. գրում է ՄԿ-ը. հայտնում է Yerkir.am-ը։

Նշվում է՝ 2003-2019 թվականներին արբանյակը գրանցել է սառույցի հալոցք Անտարկտիդայի արեւմտյան մասում, ինչը հանգեցրել է համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացանը 14 միլիմետրով։ Այնուամենայնիվ, Անտարկտիդայի արևելյան հատվածում սառցաբեկորների թիվն աճել է։

Հավելվում է նաև, որ գլոբալ տաքացման հետևանքով Անտարկտիդայում ամեն տարի հալչում է 118 գիգատոննա սառույց, իսկ Գրենլանդիայում՝ 200 գիգատոննա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ գիտնականները ֆիքսել են օզոնային շերտի ռեկորդային բարակեցում Արկտիկայում։ Անտարկտիդայում օզոնային շերտը նույնպես աստիճանաբար նոսրանում է, սակայն ոչ այդպիսի տեմպերով։ Համաշխարհային հանրությունը ահազանգում է՝ դա կարող է դառնալ լուրջ հետևանքների պատճառ։