Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չէի ուզենա համեմատել 2016-ի ապրիլյան ու 2020-ի հուլիսյան պատերազմները, որովհետև մասշտաբներն այլ են. ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ ճեպազրույցում պատասխանելով լրագրողի հարցին։
«Այդ հարցի պատասխանը պետք է տա պաշտպանության նախարարությունը, բայց ես կարծում եմ, որ ապրիլյան մարտական գործողությունները լայնածավալ են, այս գործողությունները ծավալվել են մեկ հատվածի շրջանակներում։ Բայց, կարծում եմ, ինչպես ապրիլյանում, այնպես էլ այսօր, ինչպես Արցախյան ազատամարտի ժամանակ, այնպես էլ 1994 թ.-ից այս կողմ հայկական բանակն իր առջև դրված խնդիրը կատարել է»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ, իհարկե, որքան նախապատրաստված են լինում գործողությունները, այնքան դրանց հաջողության հասնելու աստիճանն ավելի բարձր է։ Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ կարմիր թելով անցնում է այն գաղափարը, որ հայկական բանակը կայացած կառույց է և անընդհատ կատարելագործվում է։ Իհարկե, ըստ նրա, նաև կատարելագործվում է ռազմական դիվանագիտությունը, որը կատարելագործում են համագործակցությունները պետական կառավարման մարմինների հետ։
«Չէ՞ որ հենց իմ ժամանակահատվածում գոնե 4 խոշոր պետական մակարդակի զորավարժություններ անցկացվեցին. ամենավերջինը «Շանթ» զորավարժություններն եմ ես նախապատրաստել և հանրապետության նախագահի գլխավորությամբ անցկացրել։ Հիմնական նպատակը եղել է ստուգել պետական կառավարման մարմինների պատրաստականությունը խաղաղ ժամանակահատվածից պատերազմական ժամանակահատվածի արագ անցնելուն, պետական մեքենան ամբողջությամբ ընթացքի մեջ դնելուն, որպեսզի յուրաքանչյուր պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչ իր խնդիրը պաշտպանական քաղաքականության մեջ իրականացնի»,- ասաց նախկին նախարարը։
Մանրամասն՝ տեսանյութում: