Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրեր առաջ Քաջարան-Մեղրի միջպետական ճանապարհի 365-րդ կիլոմետրում առաջացած սողանքը շարունակում է տեղաշարժվել. «Երկիր»-ին հայտնեց Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Հենրիկ Քոչինյանը:
«Փլուզման մասշտաբները շատ մեծ են: Զարմանալին այն է, որ այդտեղ կավային գրունտ չկա, որովհետեւ սովորաբար սողանքները լինում են կավային շերտերում, սակայն այդ հատվածում անձրեւաջրեր են կուտակվել, ինչի պատճառով էլ առաջացել է խզվածք, իսկ հետագայում` սողանք: Առաջին օրը փլուզման հետեւանքով ճանապարհի վրա է լցվել մոտավորապես 10 հազար խմ հողազանգված, ներկայումս այդ տարածքում կուտակվել է 200 հազար խմ հողաշերտ»,- ասաց նա` հավելելով, որ նախօրեին այդ սողանքը տեղաշարժվել է 3-5 մմ:
ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենը հայտնեց նաեւ, որ նախագծողներն արդեն մշակել են երկու տարբերակ` կա'մ քանդել հողաշերտը եւ նորից բացել ճանապարհը, կա'մ էլ ներկայումս Մեղրի գետի ափով անցնող ժամանակավոր ճանապարհի տեղում նորը կառուցել:
«Մենք կսպասենք եւս երկու ամիս` մինչեւ սողանքային գործընթացը դադարի, որից հետո քայլեր կձեռնարկենք»,- ասաց Հ. Քոչինյանը:
Նշենք, որ այս օրերին վարորդները չեն երթեւեկում Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի այլընտրանքային ճանապարհով` նախընտրելով ավելի կարճ ժամանակավոր ճանապարհը: