Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
NASA-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) հրապարակել է Անտարկտիդայում սառույցների հալման լուսանկարը. հայտնում է Yerkir.am-ը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին հղումով:
Նշվում է՝ լուսանկարներն արվել են փետրվարի 4-13-ին Operational Land Imager-ի օգնությամբ. այն տեղադրվել էր Landsat-8 արբանյակի վրա:
Փետրվարի սկզբին «Էսպերանսա» գիտահետազոտական կայանում գրանցվել է պատմական ջերմաստիճանային ռեկորդ՝ զրոյից բարձր 18.3 աստիճան: Մինչ նման ցուցանիշը, ռեկորդային է եղել 17.5 աստիճանը 2015 թվականին:
Փետրվարի 6-11-ը ձյան շերտը հալել է 10 սմ խորությամբ, ինչը մեկ տարում կուտակված ձյան 5-րդ մասն է: