Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Դուք սա կարող եք համարել ավելորդ կանացի զգացմունքայնություն, կամ դավադրապաշտություն՝ ճիշտն ասած երկրորդական է հիմա դա։
Հայաստանը մի քայլ է հեռու քաոսից։ Մի զոհ է պակասում, մեկի արյունը, կամ մի սրան մոտ դեպք, որ իրադարձությունները սկսեն զարգանան ուկրաինականին բավական մոտ սցենարով;
Հետո արդեն կլինի էսկալացիա, իսկական քաոս ու ինքներս էլ չենք հասկանա ոնց եղավ։
Ես այս իշխանությունների հակառակորդն եմ, քաղաքական հակառակորդը։ Այս երկու տարիների ընթացքում չեմ տեսել որևէ լուրջ բարեփոխում, իսկ իրականացված կարևոր փոփոխություններին գաղափարապես դեմ եմ եղել՝ հարկային օրենսգրքից մինչև ճգնաժամային քաղաքականություն։
Փոխարենը տեսել եմ սևերի և սպիտակների բաժանում, ատելության խոսք, անհանդուրժողականություն, ցանկացած քաղաքական բանավեճի դիտմամբ տապալում և շեղում, սխալների կոծկում, ոլորտային քաղաքականությունը տապալած պաշտոնյաների ամեն գնով (սովորաբա սեփական ռեյտինգի հաշվին) պահելու միտում։
Բայց Հայաստանում իշխանության հարցը պետք է լուծի հայ ժողովուրդը։ Այս իշխանության փոփոխության հանրային պահանջ Հայաստանում դեռևս չկա։ Երբ կլինի, այն ժամանակ այս բոլոր հարցերը կքննարկվեն։ Բայց հիմա պետք է հասկանալ մի պարզ ճշմարտություն։
Այս իշխանությունը, ցանկացած այլի պես, անցողիկ է, մնայունը՝ Հայաստնատի Հանրապետությունն է։ Միայն դրա համար է, որ չի կարելի Հայաստանի Հանրապետությունը զոհել իշխանության համար։
Վերջում՝ տարընթերցումներից խուսափելու համար․ այս վիճակի առաջին և հիմնական մեղավորը իշխանություններն են։ Կներեք, իշխանավոր ընկերներ ջան, բայց եթե չգիտեիք, սելֆիներից և հեշթեգերից այն կողմ իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է ենթադրում ու դուք հիմա պատասխանատու եք Հայաստանում կատարվող ամեն բանի համար։
Վարչապետն, իհարկե, կարող է շարունակել սեփական ռեյտինգի հաշվին պաշտպանել բոլորին, կարող է օրը վեց լայվ մտնել, բայց ո՛չ ռեյտինգներն են արդեն մոտ երկու տարի առաջվանին, ո՛չ էլ ժողովրդական տրամադրությունները։
Ուղղակի ինքնիշխանության կամ անդառնալի ցանկացած այլ կորուստի դեպքում էնքան մեկ է լինելու, թե ով էր այդ պահին իշխանություն, որ ինձ ընդհանրապես չի մխիթարում, որ մարդիկ վերջապես կարող է հասկանան ինչ տարածաշրջանում ու ինչ ժամանակներում ենք մենք հիմա։
#Հայաստանակենտրոն
#Պետականամետ»։