Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի սկզբունքն այն է, որ իր ազգականների հայտնած մտքերը չի ցանկանում «նույնականացնել, քանի որ նրանք ազատ են իրենց ցանկացած որոշումը կայացնելուն»: Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում նա այսպես մեկնաբանեց օրերս իր եղբոր կողմից կազմակերպված` Մարիխուանայի միջազգային օրվա հետ կապված միջոցառումները, հավելելով`ինքն «այդ թեմայից չեզոք և հեռու է»:
«Մեր ընտանիքը մեծ է, մաման այլ տեսակետ ունի, էն մեկն՝ այլ: Ոչ միայն այդ հարցով, նաև` քաղաքական հայացքներով», - ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինքը երբևէ օգտագործե՞լ է մարիխուանա, Բաղդասարյանը բացասական պատասխան տվեց` միևնույն ժամանակ ընդգծելով, որ ԱՄՆ-ում իր ընկերները շատ են օգտագործում մարիխուանա, որն այնտեղ ընդունելի է: «Բայց ես, օրինակ, դիսոնանս կզգամ, եթե իմանամ, որ իմ երեխան դրան մոտեցել է», - նշեց նա:
Հավելենք, որ օրերս Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդների կողմից նշվել էր Մարիխուանայի միջազգային օրը, որի ակտիվ մասնակիցներից մեկն էր Նիկոլայ Բաղդասարյանի եղբայրը՝ Ալեքսանդր Բաղդասարյանը: