Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սովետական խլացուցիչի համառությամբ Պետրոսն ընդհատում էր խոսքս, փորձում խեղաթյուրել, այնուամենայնիվ, մի քանի կարևոր հաստատումներ կատարել եմ․
-Խորհրդարանում տիրող ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՈԼՇԵՎԻԶՄԻ մթնոլորտը գրեթե անհնար է դարձնում օրենսդրական նախաձեռնությունները,
- Ազգային դժբախտություն է ունենալ մի իշխանություն, որը չի ուղեկցվում ազգային, պետական շահերով,
-Մենք և ՔՊ-ն արժեքաբանական բևեռներում ենք․ Նիկոլի վարած արտաքին քաղաքականության և նրա հանձնառության արդյունքում Արցախը և նրա ինքնորոշման իրավունքը զոհաբերվում են օտարածին շահրին, ՀՀ-ն աշխարհաքաղաքական սուբյեկտից վերածվել է օբյեկտի,
-Բանակցային սեղանին միայն Ադբեջանի շահերի սպասարկումն է, մեր բոլոր շահերը զրոյացվել են,
- Երկրում խորանում է ավտորիտար ռեժիմը, իսկ ժողովրդավարությունը դիմակ էր՝ իրացնելու այն պրոեկտը, որը ցեղասպանության և պետականության կորստի հեռանկարի առջև է կանգնեցրել հայ ժողովրդին․
- Բանակցողի փոփոխությունն առաջնային է․ առողջ և հավասարակշռված արտաքին քաղաքականությամբ, անվտանգային նոր համալիր ծրագրով և ներազգային համերաշխությամբ հնարավոր է իրավիճակը բեկել․․․
Լիլիթ Գալստյան
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր