|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով 50 նոր հաստիքով կավելանա պետական համակարգի աշխատողների թիվը:
Այդպիսով՝ փոփոխության է ենթարկվել ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի համապատասխան որոշումը, որով «891» թիվը փոխարինվել է «941»-ով» (տվյալ պետական հիմնարկի հաստիքների առավելագույն թիվն ավելացվել է 50-ով)։
Ո՞ր պետական հիմնարկի մասին է խոսքը։ Պրպտումներով՝ պարզեցինք, որ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման N 2 հավելվածի 4-րդ կետով սահմանված է ՀՀ կառավարությանը ենթակա անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հաստիքների առավելագույն թիվը՝ 891, որը, փոփոխության համաձայն, փաստորեն, ավելանում է ևս 50-ով։
Ավելի վաղ՝ Yerkir.am-ը հայտնել էր, որ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք, ՀՀ Կադաստրի կոմիտեի աշխատակիցներին վճարված պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է 1,483.0 մլն դրամ (շուրջ 3 մլն. 110 հազ. հազար դոլար):