Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընդդիմությունը հրավիրել է արտահերթ նիստ՝ մեր օրակարգով, որի նպատակն է անդրադառնալ Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությանը, որպեսզի ՀՀ Ազգային Ժողովը հանդես գա հյատրարությամբ՝ դատապարտելով Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությունը, ինչպես նաև մի շարք հարցերի հետ կապված տա գնահատականներ։ Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Հայտարարության մեջ հստակ խոսվում է Արցախի ինքնորոշման իրավունքի, կարգավիճակի և Հայաստանի Հանրապետության հանձնառության մասին։ Տեքստը, որը ներկայացվել է ՔՊ-ին, իրենք իրենց առաջարկություններն են ներկայացրել, որոնց մեջ ջնջել են Արցախի հանրապետություն բառակապակությունը, դրա փոխարեն ավելացրել են Ղարաբաղի հայություն, որտեղ կա ինքնորոշման իրավունքի իրացում ջնջել են, ինչպես նաև Հայաստանի հանձնառության մասը»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ օրվա իշխանությունը Թուրքիայի և Ադրբեջանի ազգային շահերն է ներկայացնում, ուրիշ ոչ մի բացատրություն այս պահվածքի մեջ չկա․ «Ուզում եմ հատուկ շեշտեմ՝ հայտարարության մեջ որևէ քաղաքական գնահատական չկա։ Հայատսարարությունը բացառապես վերաբերվում է Հայաստանին, Արցախին։ Մենք խոսում ենք Հայաստանի, Արցախի անվտանգությունից, երկրի առջև կանգնած մարտահրավերներից, իրենք ինչպես միշտ փորձում են օրակարգը շեղել նախորդ 30 տարուն»։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նշում է, որ նախորդ 2 նիստերը ՔՊ-ն բոյկոտել և տապալել են, իսկ այսօր ստիպված եկել են, որովհետև այն օրակարգը, որն առաջադրված էր երրորդ փախուստն արդեն անտրամաբանական կլիներ, բայց ակնհայտ է, որ իրենք այս հայտարարությանը չեն քվեարկելու։
Նրա խոսքով՝ սա ևս մեկ փաստ է, որ այս իշխանության հետ որևէ ճանապարհ չկա և այս իշխանությունով մենք ունենալու ենք և՛ նոր պատերազմ, և՛ նոր կապիտուլյացիա․
«Այն հիմնական բացատրությունը, որ չխոսենք չբարձրաձայնենք, թե իբր բանակցություններ են տեղի ունենում, 2 նախորդ 2 տարվա ընթացքում չենք խոսել, բայց թուրքը հասել է Վարդենիս, Ջերմուկ։ Եթե դու չես կարող պաշտպանել քո երկրի շահերը, պատրաստ չես դրան և չես ուզում դա անել՝ որևէ միջազգային հանրությունից, դաշնակից, բարեկամ պետությունից դա պահանջել չես կարող»,- ասաց նա։
Անդրադառնալով մանդատը վայր դնելուն, Իշխան Սաղաթելյանը ասաց, որ նման քննարկում եղել է․ «ՀՅԴ ԳՄ մարմինը կայացրել է որոշում, որ «Հայաստան» խմբակցության բոլոր դաշնակցական պատգամավորները պետք է մասնակցեն Խորհրդարանի աշխատանքներին։ Դաշնակցության մեջ անձնական, անհատական որոշումներ չկան այլևս, երբ կա Գերագույն մարմնի որոշում։ Հետևաբար ես մանդատս վայր չեմ դնելու, եթե մենք դնեինք դնելու էինք բոլորս, եթե որոշել ենք, որ մասնակցելու ենք, ապա մասնակցում ենք բոլորս»։
Դաշինքի ներսում տարաձայնությունների մասին խոսելիս ՀՅԴ-ական գործիչը նշեց, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը և «Հայսատան» խմբակցությունը հայտարարություններ են տարածել, ինքը որևէ ավելացնելու բան չունի։
Հարցին, հնարավո՞ր է, թե իշխանությունը փորձում է ճնշումներով քանդել «Հայաստան» դաշինքը, Սաղաթելյանը ասաց․ «Այն, որ իշխանությունը ամեն կերպ, բոլոր հնարավոր անօրինական և ապօրինի միջոցներով փորձում է ճնշումներ գործադրել ընդդիմության, ընդդիմադիր գործիչների, քաղաքական ուժերի նկատմամբ, դա ակնհայտ է և կան տասնյակ փաստեր։ Ես որևէ բան չեմ ուզում մեկնաբանել, միայն Դաշնակցության անունից ասում եմ, որ ինչ ուզում են անեն, մենք մինչև վերջ բոլոր հնարավոր միջոցներով և մեթոդներով մեր պայքարը շարունակելու ենք»,- ասաց պատգամավորը։
Ընդդիմադիր գործիչը կրկին նշաւմ է, որ այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային ճանապարհով՝ համաժողովրդական մեծ ընդվզման ճանապարհով և դրան այլընտրանք չկա, Խորհրդարանը այդ պրոցեսում միջոց է․ «Բոլոր նրանք, ովքեր կարծում էին, որ այս իշխանությունը դեռ չի հրաժարվել Արցախից, բոլոր նրանք, ովքեր մտածում էին, որ այս իշխանությունները դեռ սպասարկում են Հայաստանի Հանրապետության շահերը, այսօր փաստացի պաշտոնական գրությամբ հաստատել են հակառակը»։
Անդրադառնալով իր և իր ընտանիքի դեմ ճնշումներին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նշեց․ «Վերջին 3 տարվա մեջ այս իշխանությունների կողմից իմ ընտանիքը, իմ հարազատները ենթարկվում են ապօրինի ճնշումների՝ քրեական գործեր, խուզարկություններ, հարցաքննություններ, ինչ կարող են անում են, հայրս էլ է հարցաքննվել, հարազատներիս ընկերություններն էլ են խուզարկել, փորձում են հորս մեղադրանք առաջադրել մեկ ուրիշ գործով հարցաքննության են կանչել։ Ես այս մասին չեմ խոսում, որովհետև այս երկիրը առաջնահերթ ու կարևոր խնդիրներ ունի։ Իմ հայրը ինձ ասել է տղա ջան, այս պայքարից հետ կանգնել չկա, մեր տան հարսներն էլ են պատրաստ նստելու։ Ինչ վերաբերվում է մանդատից զրկվելուն, ապա սրանք մեզ հայրենիքից են զրկել, 5000 հայորդու կյանքից են զրկել, մանդատն ինչ է, որ չզրկեն։ Վստահ եմ, որ փորձելու են զրկել, թող փորձեն»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ իրենք երբեք չեն ասել, որ ԱԺ նիստերի արդյունքում հնարավոր է այս իշխանությանը հեռացնել, իրենք ասել ենք, որ միակ ճանապարհը իշխանությանը հեռացնելու ժողովրդական մեծ անհնազանդության ակցիաներն են։