Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Պարադոքսալ իրավիճակ է, երբ կառավարությունը հաճախ գնում է դատարանների բեռնաթափման ճանապարհով և առաջարկում արտադատարանական, ալտերնատիվ մեխանիզմներ։ Այս դեպքում արտադատարանական մեխանիզմները փոխարինվում են դատարանների ծանրաբեռնմամբ․ ԱԺ-ում գնումներ կատարելու մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Էլի մեկ շատ կարևոր խնդիր կա՝ բողոքարկումների խնդիրը։ Նախ՝ շատ բարդացնում ենք բողոքարկման գործընթացը։ Եթե հանենք 46-51-րդ հոդվածները, այն խիստ բարդանում է։ Բացի դրանից՝ գնում իրականացնող մարմնի ղեկավարը կարող է որևէ կազմակերպության, որը մասնակցում է մրցույթին, ինչ-ինչ պատճառաբանությամբ մտցնել սև ցուցակի մեջ։ Ավելի ճի՞շտ չի լինի, որ ընկերությունը մտնի սև ցուցակի մեջ՝ չեզոք, անկողմնակալ մարմնի որոշմամբ։ Ի՞նչ տրամադրություն կա, որ գնում իրականացնող մարմինն ինքն է որոշում՝ այս ընկերությունը լավն է, թե՝ ոչ»,- ասաց Խաչատրյանը։
Նա նշեց, որ իրենց բողոքի հիմնական պատճառը վերը նշված հարցն է, և ընդգծեց, որ այս ամենը կառավարելի գնում կատարելու միտում է պարունակում։