կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-21 17:43
Քաղաքական

Կորոնավիրուսի վտանգը չի անցել, եղե՛ք պատասխանատու. Արմեն Սարգսյան

Կորոնավիրուսի վտանգը չի անցել, եղե՛ք պատասխանատու. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է քաղաքացիներին՝ հորդորելով լինել պատասխանատու, գիտակցել՝ կորոնավիրուսի վտանգը չի անցել: 

«Իմ խորհուրդը.

Սիրելի՛ բարեկամներ,
կորոնավիրուսի վտանգը դեռևս չի անցել։ Սա ասում եմ ոչ թե վախ առաջացնելու, այլ իրականության աչքերին ուղիղ նայելու համար։ Դեռ երկար ժամանակ ապրելու ենք կորոնավիրուսի հետ, և ես խնդրում եմ բոլորիդ լինել պատասխանատու: Լինել պատասխանատու, եթե նույնիսկ դուք շատ առողջ եք, ամուր եք և հիվանդությունը պարզ գրիպի պես եք տանելու, մեկ-երկու օր թեթև ջերմելու եք կամ, գուցե, դա էլ չունենաք և ասեք՝ «սա՞ էր կորոնավիրուսը»։ Այո՛, դա էր կորոնավիրուսը, եթե ունեք երիտասարդ և առողջ մարմին, բայց այդ կորոնավիրուսը կրողը վարակը կարող է փոխանցել ուրիշներին, և նրանցից ոչ բոլորն են ձեզ պես առողջ ու երիտասարդ։ Կան տարիքով, վատառողջ մարդիկ, ում կյանքի համար վիրուսը կարող է լինել ծայրահեղ վտանգավոր։

Հետևաբար, եղե՛ք պատասխանատու»,- նշել է նա։