կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-21 17:08
Քաղաքական

Բայց դրա քննարկում եղե՞լ է, որ ասեմ՝ պատրաստ եմ, թե չէ. Կարեն Կարապետյանն իր` փոխվարչապետ լինելու մասին

Բայց դրա քննարկում եղե՞լ է, որ ասեմ՝ պատրաստ եմ, թե չէ. Կարեն Կարապետյանն իր` փոխվարչապետ լինելու մասին

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին ասաց, որ Լիբանանում գործատուների հետ հանդիպման ժամանակ նա խոսում էր ՀՀ-ում ներդրումներից, սակայն Հայաստանում գործարարների շահերը պաշտպանող կազմակերպությունների ներկայացուցիչները հարցազրույցներ են տալիս ու հայտարարում, որ փոքր ու միջին ձեռնարկությունները մահանում են:

Մարուքյանը նաև նշեց, որ նույնիսկ դեպք կա միջազգային դատարանում՝ ՀՀ-ում ներդրողին «գցելու» համար:

«Մյուս կողմից էլ, շատ բիզնեսմենների վրա ազդում է քաղաքական անկայունության հարցը, այսինքն՝ այն, որ պարզ չէ, թե ով է շուտով լինելու երկրում վարչապետ»,- ասաց նա:

Վարչապետն էլ պատասխանեց, որ իր ասածի մեջ հակասություն չկա, չեն ասում, որ բոլոր խնդիրները լուծել են: «Սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՓՄՁ-ն աճել է, մենք հստակ գիտենք՝ ինչն ենք փոխել, ինչ խնդիրներ կան: Ինչ վերաբերում է կայունությանը, մեր խնդիրն է այնպիսի համակարգ ստեղծել, որ անձից կախված բիզնեսի անդրադարձները, վստահությունը չպակասեն»,-ասաց նա:

Մարուքյանն էլ արձագանքեց, որ եթե գործարար միջավայրի սպասումների վրա վարչապետի նշանակման անորոշությունն է ազդում, ապա հիմա, կարծես թե, այդ խնդիրն այլևս չկա, ապա այս ենթատեքստում հարցրեց՝ ինչ կարծիքի է հիմա այդ մասին, երբ ակնհայտ է, որ նա առաջին փոխվարչապետ է աշխատելու:

«Իմ պատասխանը կրկնեմ. ես ընդունում եմ, որ բիզնեսմեններ կան, որ դրա վրա արձագանքում են»: Իսկ փոխվարչապետի հարցի վերաբերյալ նա ասաց. «Բայց դրա քննարկում եղե՞լ է, որ ասեմ՝ պատրաստ եմ, թե չէ»: