Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւանի ավագանու հայտնի միջադեպից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում մինչեւ հիմա չի հարցաքննվել գլխավոր մեղավորը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այնինչ` ողջ ծեծկռտուքը հենց Մարգարյանը սադրեց՝ «դեմներն առեք, շուտ» հրահանգով, երբ դրանից հետո «Երկիր Ծիրանի» խմբակցության կանանց վրա հարձակվեցին ՀՀԿ-ականները:
«Ժողովուրդ» օրաթերթին նաեւ հայտնի դարձավ, որ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ մասնագետները չեն կարողացել պարզել՝ ավագանու նիստին ԵԾ անդամների բերած կոյուղաջրում իրո՞ք նաեւ «կիսլատա»՝ ազոտական թթու է եղել, ինչպես պնդում էին ՀՀԿ-ականները, թե՞ ոչ:
Պաշտոնապես ՊՈԱԿ-ից պնդում են, որ չունեն տվյալ բնագավառի նեղ մասնագիտական հետազոտությունների իրականացման հնարավորություններ՝ պարզելու բակտերիոլոգիական եւ կենսաբանական ծագման այլ բաղադրիչների, ինչպես նաեւ մարդու առողջությանը հնարավոր վնասակար ազդեցության կենսաբանական ծագման նյութերի պարունակությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: