կարևոր
5689 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-03 15:22
Քաղաքական

Այս ընթացքում, ըստ ձեզ, քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումներ եղե՞լ են, թե՝ ոչ․ Արմենուհի Կյուրեղյանը՝ դատախազին

2013թ․-ի ապրիլի 2-ին սպանվեց Պռոշյան համայնքի ղեկավար ազատամարտիկ Հրաչ Մուրադյանը և այդ սպանության գործը մինչ օրս բացահայատված չէ։ 2013թ․-ից սկսած ձեզանից առաջ բոլոր դատախազները մշտապես հավաստիացրել են, թե հետևողական են լինելու և կբացահայտվաի թե՛ գործը, թե՛ սպանություն իրականացնողը, բայց առայժմ սայլը տեղից չի շարժվել։ Այս մասին ԱԺ-ում դիմելով Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

«Արդյո՞ք դուք երբևէ առնչվել եք այս գործի հետ, ձեր աշխատանքային այս ութ ամսվա մեջ կա՞ որևէ առաջընթաց այդ գործի ուղղությամբ, հատկապես եթե հաշվի առնենք, որ խոսքը գնում է համայնքի ղեկավարի սպանության մասին։ Քիչ առաջ էլ հարց էր բարձրացվել ավագանու անդամի նկատմամբ մահափորձից։ Գործի չբացահայտումը ոչ միայն վախի մթնոլորտ է առաջացնում, այլև անպատժելիության  մթնոլորտ է առաջացնում։ Կցանկանայի ներկայացնեք ձեր վերաբերմունքը։ Այս ընթացքում, ըստ ձեզ, քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումներ եղել են, թե՝ ոչ»,- հարցրեց պատգամավորը։

Ընդդիմադիր գործիչը նշեց, որ այդ սպանության գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունը միշտ եղել է, սպանության բացահայտման հանրային պահանջը կա առ այսօր․ «Դուք նշեցիք, որ քաղաքական դրդապատճառներով չեն այդ մարդիկ կալանավորված, բայց արդյո՞ք դրա հիմքում ընկած է քաղաքական հետապնդումը։ Քաղաքական հետապնդման արդյունքում նրանց վրա գործեր են կարվել, եթե կարելի է այդպես ասել, Մամիկոն Ասլանյանի գործը որպես վկայություն»,- ասաց պատգամավորը։