Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 11-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմենուհի Կյուրեղյանը հյուրընկալվել է Hayq News-ում։
Պատգամավորն անդրադարձել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ԱԺ մուտքագրած «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու» վերաբերյալ ԱԺ ուղերձի նախագծին։ «Կոնկրետ ազգային ժողովը որպես սահմանադրական մարմին և կառավարություն ընտրող և կառավարության ծրագիրը հաստատող մարմին, դիմում է նույն կառավարությանը՝ ասելով, որ մենք քեզ ընտրել ենք այս ծրագրի կատարման համար։ Դու քո ծրագիրը չես կատարել, պարտավոր ես հեռանալ։ Ուղերձի բովանդակությունը դա է։ Հստակ կառավարությանն ավում է՝ պարտավոր ես հեռանալ»։
Իրավունքի ուժով հունիսի 17-ին պետք է գումարվի ԱԺ արտահերթ նիստ։ Կյուրեղյանի գնահատմամբ՝ ՔՊ-ն նիստին չմասնակցելով, իրենց վերաբերմունքն են հայտնում այսօր մեր երկրում գործող կառավարման խորհրդարանական համակրագին։ «Իրենց վերաբերմունքն են հայտնում առ այն, որ ոչ մի խորհրդարանական, ժողովրդավարական կառավարման համակարգ չկա։ Կա՛ մեծամասնության դիկտատուրա»։
Կյուրեղյանը կարևորել է հանրային ճնշման մեծացումը։ Նրա համոզմամբ՝ բավարար մակարդակով հանրային ճնշման դեպքում, և՛ կառավրաության հրաժարակնն է սեղանի վրա լինելու, և՛ ապիկար մեծամասնության մեծախոսությունն է կորելու, և՛ երկիրն է դրվելու փրկության ճանապարհին։
Ընդդիմադիր գործիչը նաև խոսել է իմպիճմենթի գործընթացի և մանդատները վայր դնելու թեմաներին։ Կյուրեղյանի կարծիքով՝ թե՛ իրենց ներկայացրած ուղերձի նախագծի, թե՛ իմպիչմենթի համար անհրաժեշտ և բավարար պայմանը՝ հահնրային ճնշումն է, որի առկայության դեպքում ոստիկանությունն անգամ անկարող կլինի։
Ներկա պայմաններում մանդատները վայր դնելը Կյուրեղյանը նպատակահարմար չի համարում, քանի որ այն որևէ օրենքով կամ սահմանադրությամբ ճգնաժամ չի առաջացնելու, իսկ հիմա իրենք այդ մանդատներով օգնում են շարժմանը մասնակից բոլոր նրանց, որոնց հանդեպ բիրտ ուժ է կիրառվում, որոնք կալանավորվում են։ Դրանից բացի Կյուրեղյանն ընդգծել է, որ իշխանությունն ի վերջո պարտավորված է լինելու իր արածները՝ սահմանազատում-գծում խորհրդարան բերել, այդ ժամանակ է, որ պետք է օգտվեն մանդատները վայր դնելու հնարավորությունից՝ ճգնաժամ ստեղծելու համար։
Խոսելով արտահերթ ընտրություններից՝ դաշնակցական գրոծիչն ընդգծել է, որ դրանք պետք է կայանան ազգային պետականամետ կառավարության իշխանության ներքո։