կարևոր
3454 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-07 13:26
Հասարակություն

Չի եղե՞լ որևէ դատական ակտ, որ նախկինում շահել եք՝ լինելով փաստաբան․ Մինասյանը՝ նախկիններին քննադատող թեկնածուին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել  էԿարեն Թումանյանի թեկնածությունը։ ԱԺ-ում նրա թեկնածության հարցի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը մի քանի հարց ուղղեց թեկնածուին․ «Պարոն Թումանյան, Դուք մի քանի անգամ, որպես թեկնածու, ներկայացել եք և փաթեթներ եք ներկայացրել ԱԺ, որտեղ, այնուամենայնիվ,  հարցադրումներ կան Ձեր՝ դպրոցական կրթության վերաբերյալ, կխնդրեմ  ներկայացնեք, ի վերջո, ո՞ր թվականին եք հաճախել դպրոց (առաջին դասարանից մինչև 10-րդդասարան ), երկրորդ հարցս հետևյալն է՝ Դուք Ձեր խոսքում, մինչև ներկա իշխանությունը, դատական ողջ համակարգը համարեցիք դիկտատուրային համակարգին ենթակա, որտեղ, ըստ Ձեր խոսքով, անհնար էր ակնկալել արդարադատություն․․․ Երկար տարիներ փաստաբանությամբ եք զբաղվել,  չի՞ եղել որևէ դատական ակտ, որտեղ շահել եք։ Բոլոր դատական ակտերը եղել են դիկտատուրակա՞ն»,-հետաքրքրվեց Արծվիկ Մինասյանը։